«ԴԻՎԻՑԻԱ» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Սիրանուշ Դաբաղյանի-ի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա (այսուհետ՝ «Կատարող»), մի կողմից, և Փաստաբան/Իրավաբան ____________________-ը, (արտոնագիր թիվ _____, տրված՝ ________) (այսուհետ՝ «Պատվիրատու»), մյուս կողմից (երկուսը միասին այսուհետ՝ Կողմեր), կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Սույն պայմանագրով Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի հանձնարարությամբ մատուցել տեղեկատվական ծառայություններ, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար:
1.2. Տեղեկատվական ծառայությունների մատուցումն իրենից ենթադրում է՝
«ՀԱՐՑ ԻՐԱՎԱԲԱՆԻՆ» ինտերնետային հարթակում (կայքում) Պատվիրատուի (փաստաբանի/իրավաբանի) մասնագիտական տվյալների (պրոֆիլի) տեղադրում,
Հարթակից խորհրդատվություն ստանալու նպատակով օգտվող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի (այսուհետ՝ Օգտատեր) կողմից տարբեր չափանիշներով (տարածքային, գնային, վարկանիշային, ըստ մասնագիտական ոլորտի) իրավաբանի/փաստաբանի ընտրություն,
Նախընտրած իրավաբանի/փաստաբանի խորհրդատվության ժամանակի (ամսաթիվ և ժամ) ընտրություն,
Մատուցվող իրավաբանական խորհրդատվության գնի սահմանում և տեղադրում Պատվիրատուի կողմից,
Իրավաբանական խորհրդատվության համար առցանց վճարում,
Պատվիրատուի կողմից Օգտատերերի ներկայացրած դիմումների ընդունման կամ մերժման հնարավորություն,
Օգտատերերի կողմից ուղարկվող հարցումների, իրավական խնդիրների և փաստաթղթերի փոխանցում Պատվիրատուին, իսկ Պատվիրատուի կողմից ուղարկվող հարցումների, իրավական խնդիրների լուծումների, առաջարկների, կարծիքների և փաստաթղթերի փոխանցում Օգտատիրոջը։
1.3. Կատարողը հանդես է գալիս բացառապես որպես տեղեկատվական հարթակ և չի իրականացնում իրավաբանական խորհրդատվություն:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Կատարողը պարտավոր է՝
2.1.1. Ձեռնարկել ողջամիտ և անհրաժեշտ միջոցներ «ՀԱՐՑ ԻՐԱՎԱԲԱՆԻՆ» ինտերնետային հարթակի պատշաճ և հնարավորինս անընդհատ աշխատանքն ապահովելու համար՝ հաշվի առնելով տեխնիկական սպասարկման, երրորդ կողմի ծառայությունների և այլ տեխնիկական հանգամանքների հնարավոր ընդհատումները։
2.1.2. Ապահովել «ՀԱՐՑ ԻՐԱՎԱԲԱՆԻՆ» ինտերնետային հարթակի միջոցով Օգտատիրոջ և Պատվիրատուի միջև խորհրդատվության կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվության, հարցումների և հաղորդագրությունների փոխանցումը, ինչպես նաև պատվերի, ամրագրման և խորհրդատվության վերաբերյալ համապատասխան ծանուցումների տրամադրումը՝ «ՀԱՐՑ ԻՐԱՎԱԲԱՆԻՆ» ինտերնետային հարթակի տեխնիկական հնարավորություններին համապատասխան։
2.1.3. Չմիջամտել Պատվիրատուի և օգտատիրոջ (հաճախորդի) միջև հետագա իրավահարաբերություններին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Պատվիրատուն և/կամ Օգտատերը ինքն է դիմում այդ հարցով։
2.2. Պատվիրատուն պարտավոր է՝
2.2.1. Կատարողին տրամադրել հավաստի տեղեկություններ իր արտոնագրի/կրթության, մասնագիտացման և աշխատանքային փորձի վերաբերյալ:
2.2.2. Օգտատերերին տրամադրել բարեխիղճ, որակյալ և պրոֆեսիոնալ իրավաբանական խորհրդատվություն կամ ծառայություններ:
2.2.3. Ժամանակին և ամբողջությամբ վճարել Կատարողի մատուցած տեղեկատվական ծառայությունների դիմաց՝ սույն պայմանագրի 3-րդ կետով սահմանված կարգով:
3. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Կատարողի կողմից Պատվիրատուին մատուցվող տեղեկատվական և տեխնիկական ծառայությունների արժեքը, Հարթակի բաժանորդագրության դեպքում, կազմում է ամսական 20,000 (քսան հազար) ՀՀ դրամ, վեց ամսվա համար՝ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ, կամ մեկ տարվա համար՝ 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ։
3.2. Պատվիրատուն վճարումը կատարում է անկանխիկ եղանակով՝ Կատարողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
3․3 Հարթակի միջոցով Օգտատիրոջ կողմից վճարվող յուրաքանչյուր վճարովի իրավաբանական խորհրդատվության կամ համապատասխան իրավաբանական ծառայության արժեքը սահմանվում է Պատվիրատուի կողմից և հրապարակվում Հարթակում։
3.4. Յուրաքանչյուր խորհրդատվության համար Օգտատիրոջ կողմից վճարված ընդհանուր գումարից՝
3.4.1. 85% (ութսունհինգ տոկոս) կազմում է Իրավաբանին հասանելիք գումարը՝ Օգտատիրոջը իրավաբանական խորհրդատվություն կամ համապատասխան իրավաբանական ծառայություն մատուցելու համար։
3.4.2. 15% (տասնհինգ տոկոս) կազմում է Ընկերության կողմից Օգտատիրոջը մատուցվող տեղեկատվական և տեխնիկական ծառայությունների համար սահմանված Հարթակի ծառայության վճարը։
3.4.3. Վճարային ծառայություն մատուցող կազմակերպության (բանկի) կողմից կիրառվող միջնորդավճարը պահվում է Ընկերությանը վճարվող Հարթակի ծառայության վճարից։
3.5. Պատվիրատուին հասանելիք 85% գումարը Կատարողը փոխանցում է Պատվիրատուի կողմից տրամադրված բանկային հաշվին՝ սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում։
3.6. Պատվիրատուն պարտավորվում է Կատարողին տրամադրել իր անունով բացված և գործող բանկային հաշվի տվյալները, որին պետք է փոխանցվեն իրեն հասանելիք գումարները։
3.7. Խորհրդատվության չեղարկման, գումարի վերադարձի (Refund), մասնակի վերադարձի կամ այլ հիմքով վճարված գումարի վերահաշվարկի դեպքում Կատարողի և Պատվիրատուի միջև գումարի վերջնական բաշխումը կատարվում է համապատասխան գործարքի փաստացի արդյունքին և սույն պայմանագրի դրույթներին համապատասխան։
3.8. Պատվիրատուին հասանելի գումարի փոխանցումն իրականացվում է խորհրդատվության փաստացի կայացումից հետո՝ առավելագույնը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, եթե տվյալ գործարքի նկատմամբ առկա չէ գումարի վերադարձի, վեճի, չեղարկման կամ այլ վերահաշվարկի հիմք։
4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4.1. Կատարողը որևէ պատասխանատվություն չի կրում Պատվիրատուի կողմից օգտատերերին տրամադրված իրավաբանական խորհրդատվության բովանդակության և որակի համար: Բոլոր իրավական ռիսկերը կրում է Պատվիրատուն (Փաստաբանը/Իրավաբանը):
4.2. Կատարողը չի երաշխավորում օգտատերերի որոշակի քանակ կամ Պատվիրատուի եկամտի որոշակի ծավալ: Պատվիրատուն կաշկանդված չէ ինքնուրույն իրականացնելու «ՀԱՐՑ ԻՐԱՎԱԲԱՆԻՆ» ինտերնետային հարթակում ունեցած իր օգտահաշվի տարածման արշավներ և գովազդ։
5. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
5.1. Կողմերը պարտավորվում են պահպանել սույն պայմանագրի շրջանակներում միմյանց փոխանցված առևտրային, իրավաբանական և անձնական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը։
5.2. Պատվիրատուն պարտավորվում է պահպանել օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունը՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
5․3․ Պատվիրատուն ընդունում է, որ «ՀԱՐՑ ԻՐԱՎԱԲԱՆԻՆ» հարթակը կարող է իրեն փոխանցել Օգտատիրոջ կողմից տրամադրված անձնական և իրավական բնույթի տեղեկատվություն, և Պատվիրատուն պարտավորվում է այդ տեղեկատվությունը պահպանել գաղտնի և օգտագործել բացառապես տվյալ Օգտատիրոջ իրավաբանական խորհրդատվության կամ ծառայության մատուցման նպատակով։
6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ
6.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով:
6.2. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի միակողմանի լուծել սույն Պայմանագիրը՝ այդ մասին առնվազն 15 (տասնհինգ) օր առաջ էլեկտրոնային եղանակով ծանուցելով մյուս կողմին:
6․3․ Պայմանագրի լուծման դեպքում նախապես վճարված Հարթակի բաժանորդագրության վճարը չի վերադարձվում։
7. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՏԱՐՈՂ «ԴԻՎԻՑԻԱ» ՍՊԸ
ՀՎՀՀ՝ 08331618
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ Փաստաբան/Իրավաբան _______________________ / Ստորագրություն /