ՀԱՐԹԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին թարմացում՝ «16» հոկտեմբերի 2026 թ.

Սույն Օգտագործման պայմանները (այսուհետ՝ Պայմաններ) կարգավորում են «ՀԱՐՑ ԻՐԱՎԱԲԱՆԻՆ» հարթակի (այսուհետ՝ Հարթակ կամ Ընկերություն) և Հարթակից խորհրդատվություն ստանալու նպատակով օգտվող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի (այսուհետ՝ Օգտատեր) միջև իրավահարաբերությունները։

Հարթակում գրանցվելով կամ ծառայություն պատվիրելով՝ Օգտատերը հաստատում է, որ կարդացել, հասկացել և անվերապահորեն ընդունում է սույն Պայմանները։ Եթե համաձայն չեք սույն Պայմանների հետ, խնդրում ենք չօգտագործել Հարթակը։

1. ՀԱՐԹԱԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

1.1. Հարթակը հանդիսանում է տեղեկատվական և տեխնոլոգիական միջավայր (Marketplace), որը հնարավորություն է ընձեռում Օգտատերերին գտնել անկախ գործող որակավորված իրավաբանների (այսուհետ՝ Իրավաբան) և նրանցից ստանալ վճարովի իրավաբանական խորհրդատվություն։

1.2. Հարթակն ինքնին չի հանդիսանում իրավաբանական գրասենյակ և չի մատուցում իրավաբանական ծառայություններ։

1.3. Իրավաբանի և Օգտատիրոջ միջև առաջանում են ուղղակի իրավական հարաբերություններ։ Հարթակը պատասխանատվություն չի կրում Իրավաբանի կողմից տրամադրված խորհրդատվության բովանդակության, ճշգրտության, արդիականության համար։

2. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԲԱՇԽՈՒՄԸ

2.1. Օգտատերը Հարթակում ընտրում է Իրավաբանին, ամրագրում է խորհրդատվության ժամանակը և կատարում է խորհրդատվության և Հարթակի ծառայությունների ընդհանուր արժեքի վճարումը նախապես՝ Հարթակում հասանելի վճարման եղանակով։

2.2. Օգտատիրոջ կողմից վճարված ընդհանուր գումարը հաշվարկային կարգով բաշխվում է հետևյալ կերպ.

2.2.1. 85% (ութսունհինգ տոկոս) կազմում է Իրավաբանին հասանելիք գումարը՝ Օգտատիրոջը իրավաբանական խորհրդատվություն կամ համապատասխան իրավաբանական ծառայություն մատուցելու համար։ Սույն գումարը Ընկերության կողմից փոխանցվում է Իրավաբանի բանկային հաշվին՝ Ընկերության և Իրավաբանի միջև կնքված պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում։

2.2.2. 15% (տասնհինգ տոկոս) կազմում է Ընկերության կողմից Օգտատիրոջը մատուցվող տեղեկատվական և տեխնիկական ծառայությունների համար սահմանված Հարթակի ծառայության վճարը։

2.2.3. Վճարային ծառայություն մատուցող կազմակերպության (բանկի) կողմից կիրառվող միջնորդավճարը պահվում է Ընկերությանը վճարվող Հարթակի ծառայության վճարից։

2.3. Օգտատիրոջ կողմից Հարթակի միջոցով կատարված ամբողջական վճարումը համարվում է Օգտատիրոջ կողմից համապատասխան խորհրդատվության և Հարթակի ծառայության դիմաց իր վճարային պարտավորությունների պատշաճ կատարում՝ անկախ հետագայում վճարված գումարի հաշվարկային բաշխումից Ընկերության և Իրավաբանի միջև։

2.4. Խորհրդատվության արժեքը սահմանվում է Իրավաբանի կողմից՝ Հարթակում իր կողմից ներկայացված պայմաններին համապատասխան։

2.5. Վճարման վերադարձի, խորհրդատվության չեղարկման կամ այլ հիմքով գումարի վերահաշվարկի դեպքում Ընկերության և Իրավաբանի միջև գումարների վերջնական բաշխումը կատարվում է սույն Պայմաններին և Ընկերության ու Իրավաբանի միջև կնքված պայմանագրին համապատասխան։

3. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

3.1. Չեղարկում Օգտատիրոջ կողմից.

  • Եթե Օգտատերը չեղարկում է նախապես ամրագրված խորհրդատվությունը դրա սկզբից առնվազն 24 ժամ առաջ, նա ստանում է վճարված գումարի 99% վերադարձ․ 1% միջնորդավճար պահվում է Վճարային ծառայություն մատուցող կազմակերպության (բանկի) կողմից։
  • Եթե Օգտատերը չեղարկում է խորհրդատվությունը դրա սկզբից պակաս քան 24 ժամ առաջ, Հարթակն իրավունք ունի գանձել տույժ՝ վճարված գումարի 50%-ի չափով՝ որպես Իրավաբանի կորցրած ժամանակի փոխհատուցում, իսկ մնացած մասը վերադարձնել Օգտատիրոջը։ 50%-ից 1% միջնորդավճար պահվում է Վճարային ծառայություն մատուցող կազմակերպության (բանկի) կողմից։
  • Եթե խորհրդատվությունն արդեն փաստացի սկսվել կամ ավարտվել է (Օգտատիրոջ նախնական հստակ համաձայնությամբ), Օգտատերը կորցնում է պայմանագրից անհետևանք հրաժարվելու իրավունքը։

3.2. Չեղարկում Իրավաբանի կողմից։ Եթե Իրավաբանը որևէ հարգելի կամ անհարգելի պատճառով չեղարկում է խորհրդատվությունը կամ հրաժարվում է սպասարկել Օգտատիրոջը, Օգտատիրոջը վերադարձվում է վճարված գումարի 99%-ը․ 1% միջնորդավճար պահվում է Վճարային ծառայություն մատուցող կազմակերպության (բանկի) կողմից։ Այդ դեպքում Օգտատերը կարող է ընտրել այլ Իրավաբանի կամ պահանջել գումարի ետվերադարձ բանկային քարտին։

3.3. Չներկայանալու կամ ուշացման դեպքեր (No-show).

  • Եթե Օգտատերը նշանակված ժամին (առանց զգուշացնելու) չի միանում առցանց խորհրդատվությանը և ուշանում է ավելի քան 15 րոպե, Իրավաբանն իրավունք ունի ավարտված համարել սեանսը։ Այս դեպքում գումարը ենթակա չէ վերադարձման։
  • Եթե նշանակված ժամին (առանց զգուշացնելու) չի ներկայանում կամ ավելի քան 15 րոպե կապի դուրս չի գալիս Իրավաբանը, և խորհրդատվությունը չի կայանում, Օգտատիրոջը տրամադրվում է վճարված գումարի 99% վերադարձ․ 1% միջնորդավճար պահվում է Վճարային ծառայություն մատուցող կազմակերպության (բանկի) կողմից։

4. ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ (REFUND) ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

4.1. Բացի 3-րդ կետում նախատեսված չեղարկման դեպքերից, Օգտատերն իրավունք ունի պահանջել գումարի վերադարձ խորհրդատվության ավարտից հետո [24 ժամվա] ընթացքում հետևյալ բացառիկ դեպքերում.

  • Տեղի է ունեցել լուրջ տեխնիկական խափանում Հարթակի կամ Իրավաբանի կապի միջոցների պատճառով, ինչի արդյունքում խորհրդատվությունը փաստացի չի կայացել։
  • Իրավաբանը ակնհայտորեն դրսևորել է ոչ պրոֆեսիոնալ կամ էթիկայի կանոններին հակասող վարքագիծ (ենթակա է ուսումնասիրության Հարթակի ադմինիստրացիայի կողմից)։

4.2. Գումարի վերադարձ պահանջելու համար Օգտատերը պետք է գրավոր բողոք ներկայացնի Հարթակի հաճախորդների սպասարկման կենտրոն (էլ. փոստով)՝ հիմնավորելով խնդիրը։ Հարթակը պարտավորվում է ուսումնասիրել բողոքը 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ լսելով նաև Իրավաբանի պարզաբանումը։

4.3. Խորհրդատվության արդյունքից (օրինակ՝ եթե օրենքը Օգտատիրոջ օգտին չէ) կամ Իրավաբանի կարծիքից պարզապես դժգոհ լինելը հիմք չէ գումարի վերադարձի համար, եթե ծառայությունը պատշաճ ժամանակին և ծավալով մատուցվել է։

4.4. Բողոքի հիմնավորվածության դեպքում կատարվում է գումարի լրիվ կամ մասնակի վերադարձ։

4.5. Հաստատված վերադարձը Հարթակը նախաձեռնում է օրենքով նախատեսված ժամկետներում, իսկ քարտին փաստացի մուտքագրման ժամկետը կախված է վճարային ծառայություն մատուցողից և քարտը թողարկող բանկից։

5. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5.1. Օգտատերը պարտավորվում է.

  • Տրամադրել ճշգրիտ և հավաստի տեղեկատվություն իր խնդրի վերաբերյալ, որպեսզի Իրավաբանը կարողանա լիարժեք գնահատել իրավիճակը։
  • Պահպանել կոռեկտություն և էթիկայի կանոններ Իրավաբանի և Հարթակի սպասարկման թիմի հետ շփումներում։
  • Չփորձել շրջանցել Հարթակը։ Արգելվում է Իրավաբանին առաջարկել ուղղակի վճարում կատարել Հարթակից դուրս՝ Հարթակի միջոցով գտնված առաջնային ծառայության դիմաց։
  • Չօգտագործել Հարթակը անօրինական նպատակներով։

5.2. Օգտատերը պատասխանատու է իր մուտքային տվյալների (գաղտնաբառի) պահպանման և իր օգտահաշվով կատարվող գործողությունների համար։

5.3. Սույն Պայմանները չեն սահմանափակում Օգտատիրոջ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավունքները։

6. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

6.1. Հարթակի ողջ բովանդակությունը, դիզայնը, ծրագրային ապահովումը և լոգոները հանդիսանում են Ընկերության սեփականությունը և պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ։ Արգելվում է պատճենել կամ տարածել Հարթակի որևէ տարր առանց թույլտվության։

7. ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒՄ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

7.1. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի միակողմանիորեն փոփոխել սույն Պայմանները։ Փոփոխությունները ուժի մեջ են մտնում Հարթակում հրապարակվելու պահից և կիրառվում են դրանց ուժի մեջ մտնելուց հետո կատարված նոր պատվերների նկատմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

7.2. Սույն Պայմանները և դրանցից բխող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

7.3. Բոլոր վեճերը ենթակա են լուծման բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով՝ ՀՀ իրավասու դատարաններում։